Շան մի դատարկ բույն, անխնամ մարգեր,
փակ պատուհաններ ու կողպված մի դուռ,
կովի բառաչին կարոտող մի գոմ,
բերքահավաքին սպասող նկուղ:
Մի
անլուր թախիծ քո պատերիդ մեջ,
անարցունք մի
լաց մաշված քո շեմին,
անհույս սպասում ու
ու մի կանչող երգ
էլ
ծուխ չտեսնող քո ծխնելույզից:
Կտրիդ աղավնին կարոտը կտցել
վերադարձիս երգն է անվերջ երգում
ու քեզ մոտ բերող ուղին է հյուսում
իմ ճամփաների ոլորաններում;
.jpg)




